...

Վազգեն Մանուկյանը խառնվել է իրար

Վազգեն Մանուկյանը խառնվել է իրար

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Այսօր վարչապետի աշխատակազմը, չունենալով դատական ակտը պարզաբանելու որևէ իրավասություն, հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է։
Վարչապետի աշխատակազմի «պարզաբանումն» ուղղակի կոչ է՝ չենթարկվելու դատարանի կայացրած ակտին, ինչը քրեորեն պատժելի արարք է: Այս առնչությամբ ՀՀ դատախազությունը պարտավոր է հարուցել քրեական գործ:
Ստեղծված իրավիճակում կոչ ենք անում ՀՀ զինված ուժերին՝ անշեղորեն առաջնորդվել օրենքով՝ դատարանի որոշմամբ, չենթարկվել որևէ ապօրինի հրամանի և շարունակել իրականացնել իր սահմանադրական առաքելությունը»:

«ՉԻ». Շատ խառն է Վազգեն Մանուկյանը: Քրեորեն պատժելի արարք է համարում այն, որ վարչապետի աշխատակազմը կոչ է արել չենթարկվել դատարանի կայացրած ակտին, իսկ ՀՀ զինված ուժերին կոչ է արել անշեղորեն առաջնորդվել օրենքով և շարունակել իրականացնել իր սահմանադրական առաքելությունը:

Լավ է անում: Բայց սա այն նույն Վազգեն Մանուկյանն է, որն ընդամենը մի քանի օր առաջ դատապարտում էր Զինված Ուժերին և Օնիկ Գասպարյանին, որ նրանք օրինապաշտ են, և կոչ էր անում թքել սահմանադրական նորմերի վրա ու զինված հեղաշրջում իրականացնել: 

Հիմա մենք ցանկանում ենք հասկանալ, թե Վազգեն Մանուկյանը ի՞նչ է ուզում Զինված ուժերից. որ անշեղորեն առաջնորդվեն օրենքո՞վ, թե՞ անշեղորեն խախտեն օրենքը, զորք մտցնեն քաղաք, հեռացնեն իշխանություններին: Ի վերջո կողմնորոշվի, մենք էլ մեր անելիքն իմանանք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1030 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ