...

Վենդինգային ապարատի վերածված երկիրը

Վենդինգային ապարատի վերածված երկիրը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե «Փաշինյանի «պուլտը» վաղուց Էրդողանի ձեռքերում է», ու հենց նրա հորդորով է Նիկոլն ասել, որ Հայաստանն իր տարածքից ռուսական ռազմաբազան չի հանելու և վեկտորը չի փոխելու։

Բայց հլը մի րոպե։ Հաստատ ՀՀԿ-ն նույնպես դեմ է, որ Հայաստանն իր տարածքից դուրս բերի ռուսական ռազմաբազան ու փոխի արտաքին-քաղաքական վեկտորը։ Հիմա մտածում ենք՝ իսկ հնարավո՞ր է, որ Նիկոլի «պուլտերից» մեկն էլ ՀՀԿ-ի ձեռքին է, ու հենց ՀՀԿ-ի հրահանգով է Նիկոլն այդպիսի բան ասել։ Կամ՝ հնարավո՞ր է, որ Էրդողանի ձեռքին երկո՛ւ «պուլտ» կա, որոնցից մեկով Նիկոլն է հեռակառավարվում, մյուսով՝ ՀՀԿ-ն, դրա համար էլ այդ հարցում նրանց դիրքորոշումները նույնն են։ Կամ՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ի ու Քոչարյանի «պուլտն» էլ Մոսկվայում է, ու քանի որ Մոսկվան ու Անկարան սինխրոն են գործում՝ գոնե ռազմաբազաների ու «վեկտորի» հարցում Հայաստանի քաղաքական ուժերը նույն հրահանգներն են ստանում։ 

Ամեն դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունները ցույց են տալիս, որ նա, իհարկե, իսկապես էլ մեծ հաճույքով կցանկանար հեռակառավարվել միաժամանակ մի քանի «պուլտերով», բայց քանի որ «չիպը խփած ա»՝ աշխատում է «վենդինգային ապարատի» սկզբունքով․ կոպեկը գցում ես, համապատասխան կոճակը սեղմում, ու ինչ ուզում ես՝ տալիս է։ Բայց՝ «նիսյա չկա», կոպեկը պարտադիր է։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ