...

Վիտալի Բալասանյանը թքած ունի կարանտինի ու արտակարգ դրության վրա

Վիտալի Բալասանյանը թքած ունի կարանտինի ու արտակարգ դրության վրա

Երևանում սկսել է գործել Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը: 

«ՉԻ». Եթե ճիշտ ենք հիշում, սա այն նույն Վիտալի Բալասանյանն է, որ ամիսներ շարունակ հաթաթա էր տալիս Հայաստանի իշխանություններին, թե վերջիններս իրավունք չունեն քիթները խոթել Արցախի ներքին գործերին:

Սա այն նույն Վիտալի Բալասանյանն է, որին ՀՔԾ-ն ծանուցագիր էր ուղարկել, իսկ ինքը հայտարարեց, թե այլ պետության՝ Արցախի քաղաքացի է և Հայաստանի քննչական մարմիններն իրավունք չունեն իրեն հարցաքննել:

Սա այն նույն Վիտալի Բալասանյանն է, որ սպառնալիքներ տեղաց Հայաստանից Արցախ մեկնած և այնտեղ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպության, նրա անդամների հասցեին, թե վերջիններս իրավունք չունեն արցախցիների ընտրությունները կասկածի տակ դնեն: 

Ու հիմա սա այն նույն Վիտալի Բալասանյանն է, որն այդքանից հետո համարձակվում է Երևանում նախընտրական շտաբ բացել: Բացի նրանից, որ սա հերթական անգամ ցույց է տալիս այս անձնավորության երկերեսանիությունը, մեզ ավելի շատ ապշեցնում է, որ Հայաստանում կարանտինի և արտակարգ դրության պայմաններում ինչ-որ մեկը կարող է նախընտրական շտաբ բացել: Սա էլ՝ այս անձնավորության անպատասխանատվության մակարդակը:

Ռուսները մի լավ խոսք ունեն. совсем поплыл человек:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1741 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ