...

Վնասներ են կրել

Վնասներ են կրել

Շիրակի մարզը տուժել է

Շիրակի մարզում օրեր առաջ ուժեղ քամիները զգալի վնասներ են հասցրել մարզի շուրջ 30 համանքներում։
3 օր անընդմեջ գրանցված քամին տների ու 6 դպրոցների տանիքներ է քշել։ Միայն մայիսի 20-ին, ըստ նախնական հաշվարկների, գյուղերը մոտ 20 միլիոն դրամի վնաս են կրել։

Մայիսի 25-ին ուժեղ քամին ավերածություններ է գործել Անի համայնքի մի քանի բնակավայրերում։ Վնասվել են Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի դպրոցի տանիքը, Գուսանագյուղի, Ձիթհանքովի, ինչպես նաև Բայանդուր համայնքի բնակելի մի շարք տների և օժանդակ կառույցների տանիքներ։

Կրած վնասները դեռ չեն ամփոփել: Քամուց տուժած համայնքներում վնասներն են գնահատում՝ տարբեր համայնքներ տարբեր չափի վնասներ են կրել:

Բնական աղետից տուժած համայնքների շարքում է նաև Մարմաշենը:

Համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը «ՉԻ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մայիսյան և Ջրաշեն բնակավայրերի դպրոցի տանիքներն են վնասվել:

«2 անասնագոմ է վնասվել: Մեկը՝ մասնակի, մյուսն էլ` ամբողջությամբ: Տուժել են Ջրաշեն, Լեռնուտ, Մարմաշեն և Հացիկ բնակավայրերը: Մայիսյան դպրոցի տանիքից 30 շիֆեր ջարդվել է: Ջրաշենի դպրոցն ավելի քիչ է տուժել»,- մանրամասնեց նա:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ մեղավորության իրեց բաժինը նաև բնակիչներն ունեն: Սպասվելիք ուժեղ քամու մասին տեղեկացրել են և որոշ գյուղացիների ասել, որ թույլ տանիքներն ամրացնեն:

«Իրենց սեփականության վրա ուշադրություն չեն դարձրել: Հետո կստացվի այն, որ տունը կտուր չի ունենա: Բնակիչների մոտեցումը ճիշտ չէ: Մտածում են՝ կդիմեն կառավարություն՝ փոխհատուցում կստանան, կբերեն, կսարքեն»,- նկատեց Արշակյանը:

Վնասի չափը ճշել են և ներկայացրել մարզպետարան: Վերջինս էլ կրած վնասների չափը կառավարությանը կփոխանցի: Շիրակցիները սպասում են փոխհատուցման:

Գյուղապետն ասաց, որ համայնքապետարանը տեղական բյուջեից կփորձի օգնել տուժած ընտանիքներին, բայց կրած վնասը ամբողջությամբ չեն կարող փոխհատուցել:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1047 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ