...

Խոսելու տեղ չունեք

Խոսելու տեղ չունեք

5165 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը հայտարարել է. «Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան, պայմանական ասած՝ «հին են» և բոլորն են պարտված, քանի որ բոլորն են բանակցել՝ Արցախն ու ազատագրված տարածքները հանձնելու շուրջ, ոչ թե պահելու շուրջ, ուստի առաջնորդել որևէ մեկը չի կարող»:

«ՉԻ». Հետաքրքիր է, նման բան ասողները Նիկոլ Փաշինյանից ի՞նչ են ուզում: Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանը «կակ ռազ» հրաժարվել է բանակցություններից՝ հայտարարելով, որ սկսում է իր կետից, որ «Արցախը Հայաստան է ու վերջ», մերժել է բոլոր առաջարկները, որոնք դրված էին բանակցային սեղանին: 

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը վարվել է հենց այնպես, ինչպես պահանջել են Կարին Տոնոյանը և բոլոր «ոչմիթիզականները»: Չի բանակցել, հայտարարել է, որ Ադրբեջանը թող գնա, Արցախի հետ բանակցի, ստացել ենք պատերազմ: Անունը դրեք հերոսական պատերազմ, պարտվողական, հաղթական կամ կապիտուլյացիոն, բայց դա պատերազմ էր «ոչ մի թիզի» համար: 

Ձեր ուզածով է առաջնորդվել Նիկոլ Փաշինյանը, ու այդ առումով ընդհանրապես որևէ պարտք ու պահանջ նրան չեք կարող ներկայացնել, որովհետև հայտարարում եք, որ անելու էիք այն, ինչ Փաշինյանն է արել: 

 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2678 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ