...

Խրախճանք՝ ժանտախտի ժամանակ

Խրախճանք՝ ժանտախտի ժամանակ

«Ադեկվատ» շարժման ներկայացուցիչ Արթուր Դանիելյանը գրել է. «Մի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելն արդարացնողներն են, մյուս կողմից` այդ վրաերթը վերջին բառերով դատապարտած, բայց 4 ժամ հետո օպերայի հայաթը համերգ կազմակերպած տաշի տուշի անողները: Թե կարաք տարբերություն գտնեք սրանց մեջ` ինձ ահագին օգնած կլինեք»:

Հեռուստամեկնաբան Դավիթ Գրիգորյանն էլ գրել է. «Երևանում ոստիկանի վրաերթից զոհված հայ կնոջ մահը շահարկվեց բոլորի կողմից, ոնց սրտներին ու պահանջներին պետք էր էդ պահին։ Մի կողմը ցնծում էր, որ իշխանությանը պախարակելու ֆանտաստիկ առիթ է առաջացել, մյուս կողմն էլ հրով-թրով պաշտպանում էր իր քաղաքական թիմի առաջնորդին, որ մեկը չասի հանկարծ` աչքի վերևը ունք կա, կարծես վերջինս սուրբ է, արարքներն էլ` անքննելի։ Ո՜նց եք իրար արժանի՛»:

«ՉԻ». Մենք այս երկուսի տեսակետներն առանձնացրել ենք, որովհետև շատ դժվար է գտնել կարծիքներ, որտեղ հղի կնոջ ողբերգական մահը չշահարկեն՝ ըստ նպատակահարմարության:  

Սա լրիվ խրախճանք է՝ ժանտախտի ժամանակ: Ոչ մի նորմ չի գործում: Մեկն ինչ-որ պրոտոկոլներ է մեջբերում, ասում է՝ տենց էլ պիտի լիներ, մյուսը տարածում է, թե մեքենան միտումնավոր հարվածել է ցուցարարի: Ու չի գտնվում մեկը, որ ասի՝ կանգնեք:

Գուցե ասող կա, բայց լսող հաստատ չկա: Ու երբ մեկն ասում է՝ երկուսդ էլ «զիբիլ» եք, այդպես էլ կա: Սրանց համար պատմության աղբարկղը բաց է, բայց թափողն է բացակայում:

Հ.Գ. Իմիջիայլոց, պարզվեց, որ այդ ոստիկանական մեքենան կնոջը հարվածել էր հետիոտնային անցման վրա: Ոչ մի արդարացում սրան չկա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3248 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ