...

Յուղաներկ. հեղինակ՝ ճ կլասի պիառշիկ

Յուղաներկ. հեղինակ՝ ճ կլասի պիառշիկ

Իսկապես վրձնով նկար է: Այսպիսի նկար պետք է պապարացին ուզենար անել, իսկ երեք նախագահների թիկնազորները փորձեին խանգարել, որ այն լայն հասարակության տրամադրության տակ չհայտնվեր:

Իբր ի՞նչ: 3 նախագահ, որից երկուսը ապրում են Արցախում: Ի՞նչ իմաստ ունի այն վերնագրել՝ երեք նախագահները Արցախում: Բա ո՞ւր լինեին Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը: Ի՞նչ իմաստ ունի նստել կաշվե մի քանի միլիոնանոց բազկաթոռներին, նկարվել, թե նայեք՝ Արցախում ենք: Շատ շնորհակալություն, որ չեք լքել Արցախը: Մինչև հոգու խորքը պարտավորված ենք, ընդմիշտ պարտք ենք ձեզ:

Ընդհանրապես ոչ թե պետք էր նստել, թեյ խմել և նկարվել, այլ մասնակցել Արայիկ Հարությունյանի կազմակերպած խորհրդակցություններին, փորձել մի բանով օգնել նորընտիր նախագահին, այլ ոչ թե պիառվել:

Ինչ վերաբերում է երրորդ պերսոնաժին: Առաջին երկուսը այդպես էլ չհասկացան, որ Քոչարյանին աջակցելու համար իրենք արժանացան Հայաստանի ժողովրդի քննադատությանը, իսկ Արցախում պարտվեցին նախագահական և խորհրդարանական ընտրություններում: Հայտնի կողը նրանց թույլ չի տալիս տեսնելու ակնհայտը: Բայց դե ինչ արած՝ դա իրենց ընտրությունն է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2168 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ