...

Զրոյին գումարած զրո

Զրոյին գումարած զրո

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր ալիքում գրել է․ «Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին, ընդհանրապես չի մասնակցում ԱԺ խորհրդի նիստերին, ընդդիմությունը չի մասնակցում օրենքների քննարկման գրեթե 90% տոկոսին, ընդդիմությունը պարբերաբար չի մասնակցում կառավարության հետ հարց ու պատասխանին, ընդդիմությունը թեկնածուներ չի առաջադրում ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների և ԱԺ նախագահի տեղակալի պաշտոններում, գրեթե չի զբաղվում այդ հանձնաժողովների գործառույթներով, բայց ընդդիմությունը գալիս է, գրանցվում է և գալիս մասնակցում է օրենքների քվեարկություններին՝ դեմ կամ ձեռնպահ:

Պատասխանը պարզ է՝ ԱԺ մեկ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ - 24.000 դրամ»:

«ՉԻ». Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչով է զբաղվում իշխանական խմբակցությունը:

Գալիս է, գրանցվում է, մասնակցում է նիստերին, օրենքների քվեարկություններին՝ միշտ կողմ: 

Կապ չունի՝ ինչ են խոսում, բլթացնում, ընդամենը գալիս են, որ կոճակ սեղմեն: Որովհետև «կողմ» քվեարկելու դիմաց աշխատավարձ են ստանում, պարգևավճար, բայց դրանից պետությունը չի շահում, մենակ իրենք: 

Այնպես որ, ընդդիմադիր պատգամավորների բացակայության և իշխանական պատգամավորության ներկայության արդյունքը նույնն է. զրո: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   459 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ