...

Հաճույքաճխտիկ*

Հաճույքաճխտիկ*

Ազգային ժողովի խորհուրդը որոշել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Լրագրողների հարցին, թե ի՞նչ գործընթաց է սկսվել, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Շատ հաճելի գործընթաց է սկսվել»։ Հարցին, թե որոշումը հեռացվել է ԱԺ կայքից, հնարավո՞ր է գործընթացը չշարունակվի, վերջինս պատասխանել է. «Օրենքի պահանջ է, չի կարող չլինել»։

Ամեն ինչ պարզ է։ Մնում է Ալեն Սիմոնյանը կողմնորոշվի՝ հաճելի՞ է, թե՞ օրենքի պահանջ է։ Եթե զուտ հաճույքն է մոտիվացիան, ապա ճիշտ կլիներ դրա ձևակերպումն ու բավարարումը հասարակության աչքից հեռու մի տեղ կազմակերպվեր։ Պարտադիր չէ, որ էս նեղ մաջալին երկիրը ներքաշվի մի գործընթացի մեջ, որի նպատակը Սիմոնյանի կամ նրանից վերև կանգնած ինչ-որ մեկի հաճույքների բավարարումն է։ Եթե օրենքի պահանջ է, ապա օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը․ չի լինի, որ ոմանք ավելի հավասար լինեն, քան մյուսները։ Մինչդեռ այդպես չէ, ուրեմն՝ մնում է հաճույքը։ Եվ ուրեմն՝ հեղափոխությունից հետո հաճույքի համար շատ բան է արվել, մի քանի տասնյակի մանդատից զրկելը մանրուք է այս շարքում։ Հետաքրքիր է լինելու։

* Տարիներ առաջ մի շարք բառեր թարգմանվեցին հայերեն։ Սեքս բառի հայերեն թարգմանությունը այսպիսին էր՝ հաճույքաճխտիկ։ Հետո լեզվաբանները մտահոգություն հայտնեցին թարգմանության վերաբերյալ՝ նշելով թե այն չի արտահայտում գործողության կիրառականությունը։ Եվ չնայած դրան՝ բառն արագորեն տարածվեց։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1100 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ