...

10 բալանոց ֆուռոր

10 բալանոց ֆուռոր

«Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը տեսաուղերձով դիմել է ժողովրդին: Ուղերձում նա մասնավորապես ասել է. «Եթե ուզում եք անմիջական շփում ունենալ իմ հետ՝ կարող եք հերթագրվել»:

«ՉԻ». Այսօր առավոտվանից Երևանի կենտրոնում 10 բալանոց խցանումներ էին: Ընդդիմության համար իսկական մուրազ վիճակ էր: Հետո մի տեղ տեսանք մարդկանց կիլոմետրանոց հերթեր: Մտածեցինք՝ ինչ-որ դեֆիցիտ ապրանք են ստացել կամ կինոթատրոնում «Դիսկո պարողն» է, բայց հետո հիշեցինք, որ Սովետը վաղուց չկա:

Հարցուփորձ արեցինք, պարզվեց՝ մարդիկ հերթագրվում են Տիգրան Արզաքանցյանի հետ անմիջական շփում ունենալու համար: Հերթը առաջ գցելու համար ծանոթ էին մեջ գցում, զանգում այստեղ-այնտեղ: 

Վերջը հերթագրման կտրոնի ապարատ դրեցին: Էկրանին տարբեր օպցիաներ էին. «Անմիջական շփման համար», «Հանդիպում Նատալյա Ռոտենբերգի հետ», «Սելֆի Տիգրան Արզաքանցյան-Նատալյա Ռոտենբերգ զույգի հետ», «Պարտքով փողի խնդրանք», «Կուսակցությանն անդամագրվելու դիմում»: 

Բա, ֆուռոր էր, որն առաջացրել էր Արզաքանցյանը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   419 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ