...

Բայց ո՞վ էր «ոչխար» ասողը

Բայց ո՞վ էր «ոչխար» ասողը

ArmLur.am-ը հայտնում է, որ Տիգրան Արզաքանցյանի ղեկավարած «Ուժը հայրենյաց» կուսակցությունն իր աշխատակիցներին ամիսներով աշխատեցնում, սակայն չի վճարում և թերևս սա է պատճառը, որ կուսակցությունն ամիսը մեկ մամուլի քարտուղար է փոխում:

Կայքը փորձել է տեղեկությունը ճշտել նաև կուսակցությունից, զանգահարել են նախկին խոսնակներից մի քանիսին, պարզվել է, որ նրանք բոլորն էլ դուրս են եկել աշխատանքից ու այլևս կապ չունեն կուսակցության հետ:

«ՉԻ». Երկու օր առաջ տեսանյութ աչքներովս ընկավ, թե ինչպես Տիգրան Արզաքանցյանը, կինն էլ՝ կողքին նստած, մեքենայով քարոզարշավ էր անում: Մի տեղ բարձրախոսով կմկմալով ինչ-որ բան էր ասում, մեկ էլ փողոցից մի քաղաքացի բացականչեց՝ ոչխար, սա էլ բարձրախոսով պատասխանեց՝ ոչխարը դու ես: 

Այ ընկեր ջան, էդ քեզ ոչխար անվանածը հո սովորական քաղաքացի չի՞ եղել, մի հատ ճշտեիր, հաստատ նախկին աշխատակիցդ է եղել: Համ էլ ինչի՞ ես դու պատասխանում, մի հատ մամուլի խոսնակ «վարձիր», թող նա արձագանքի: 

Էս էլ արդեն երկրորդ անգամ ենք Տիգրան Արզաքանցյանի հետ կապված նման պատմություն լսում: Առաջինը ոնց որ թե Գյումրիում էր: Էլի գրասենյակ, շտաբ, բան, ման, հետո լրատվամիջոցները հայտնեցին, որ սաղին քցել է: 

Մենք էլ ասում ենք՝ սրան էսքան փող որտեղի՞ց: Այ, հիմա արդեն հասկանալի է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   345 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ