...

Մի դիմում էլ դու գրի

Մի դիմում էլ դու գրի

«Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը իր էջում գրել է. «Հարգելի´ Հայրենակիցներ,

Վերջին օրերին վերսկսվել է իմ անձի հետ կապված ստահոդ տեղեկությունների տարածումը, որի նպատակն է վարկաբեկել իմ և իմ ընտանիքի բարի համբավը:

Տեղեկացնում եմ, որ, այո, ես դիմում եմ ներկայացրել պատկան մարմիներին, որ օրենքով պատժվեն բոլոր այն մարդիք ովքեր փորձում են վարկաբեկել ինձ»:

«ՉԻ». Գոնե լավ է, Արզաքանցյանը հայտնվեց, թե չէ հոգնել ենք երկրիս առաջնորդի փչոցները լսելով: 

Ահագին բզբզացինք, բայց այդպես էլ չգտանք, թե ով և որտեղ է գործարարի համբավը, էն էլ՝ բարի, գետնովը տվել: Երևի թաքուն են տարածում, կամ էլ ինչ-որ մեկի պարոլով մտել, նրա մասին բաներ-մաներ են տարածում:

Հետաքրքիր է բայց, թե նրա մասին ինչ պիտի տարածեն: Ինչ կա, գիտենք, եթե իհարկե, հանկարծ չպարզվի, որ Արզաքանցյանն ու Իլոն Մասկը խորթ եղբայրներ են:

Լավ, Արզաքանցյանը հայերենից կաղում է, գոնե նա, ում էս տեքստը գրել է տվել, գոնե նա հայերեն գրել իմանա: Էն խեղճ պատկան մարմինները մենակ մի երկու օր պիտի գլուխ ջարդեն նրա դիմումի վրա, հասկանան, թե ուզածն ինչ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   448 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ