...

10 հատ բանակցի, մի հատ զարկի

10 հատ բանակցի, մի հատ զարկի

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը 24TV-ի հետ հարցազրույցում ասել է. «Ես էլ կարամ լինեմ վարչապետ, ի՞նչ ա եղել որ, տասը հատ Ալիև լինի՝ բանակցեմ»:

«ՉԻ». Էս ընդդիմություն, իշխանություն... սրանց սաղին պետք է սրբել: Պետք է բացել ճանապարհը Տիգրան Արզաքանցյանի առջև:

Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մեկ հատ Ալիևի հետ չի կարողանում բանակցել, իսկ մենք քաղաքական գարաժում այսպիսի դեմք ունենք, թթու ենք դրել, երբ մեկի տեղը տասը Ալիևի հետ կարող է բանակցել: Կծալի, կդնի մի կողմ: 

Վերջին 30 տարում այսպիսի բանակցող չենք ունեցել: Իսկ ավելի ճիշտ՝ այն ժամանակներից ի վեր, երբ Քաջ Նազարը մեկ զարկեց, 10-ը խփեց: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1152 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ