...

18-

18-

Չէ, ամեն ինչ պետք է անել, որ Հովիկ Աղազարյանը հանկարծ մանդատը վայր չդնի: Թեմաների հրաբուխ է, արագ-արագ ցփնելով տարածում է:

Մինչ Մոսկվայից մեկը գա, էսօր ասել է. «Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, որ ինքն արեց իմ գլխին»:

Լրագրողները պլշած հարցնում են, թե ինչ է արել ԱԺ նախագահը, Աղազարյանն էլ, թե բա. «Ալեն Սիմոնյանը վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով»:

Դե հիմա արի, հասկացի, թե ուրիշ իմաստով ճնշելը որն է:

Բայց ինչ խուժան, այլանդակ եք, վռազ առաջինը, ինչ ձեր մտքով գալիս է, հենց է՞դ պիտի լինի: Չե՞ք ամաչում, մեր խորհրդարանում նման կարգի ճնշումները բացառված են: 

Լսեք, իսկ կարո՞ղ է Ալեն Սիմոնյանը թքել-մքել է Հովիկ Աղազարյանի վրա: Մանավանդ, որ ասում է՝ իմ գլխին է արել: Իսկ գլխին ի՞նչ են անում. նու, կոնկրետ Ալեն Սիմոնյանի դեպքում թքում են: Այնպես որ, հետաքննական այս վարկածը լավ էլ տեղին է: 

Ուրի՞շ. վաաա, ասացինք, թարգեք էդ խուժանական վարկածները: Իսկ հնարավո՞ր է, որ Հովիկ Աղազարյանի պլպլացող գլխին կտտացրել, փախել է: Մտածել է պետք:

Քյարամյանն էլ չկա, որ Աղազարյանի այս հայտարարությունների վերաբերյալ վարույթ նախաձեռնի: 

Լավ, սպասենք, տեսնենք, թե Փաշինյանը ինչ sms է ուղարկելու Ալեն Սիմոնյանին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   307 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ