...

2021 թվականի 10 գլխավոր իրադարձությունները

2021 թվականի 10 գլխավոր իրադարձությունները

Ներկայացնում ենք ավարտվող 2021 թվականի գլխավոր իրադարձությունների թոփ-10 վարկանիշը: 

1.    Նիկոլ Փաշինյանը «Արցախը Հայաստանն է ու վերջ» կարգախոսը վերածեց «Արցախը Հայաստանն է ու վե՞րջ» կարգախոսի:

2.    Խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքը վստահ և բարոյական հաղթանակ տարավ:

3.    Հայկ Մարությանի ստատուսների լայքերը գերազանցեցին Նիկոլ Փաշինյանի լայքերի քանակին:

4.    ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար Արթուր Ղազինյանը 15 անգամ առաջադրվեց ու մի այդքան էլ չընտրվեց (շարունակելի):

5.    Ալեն Սիմոնյանը Հունաստանում մասնակցեց «Երբ պարում են աստղերը» շոու-ծրագրին և շահեց գլխավոր տենդերը: 

6.    ՀՅԴ-ն 130-րդ անգամ մասնակցեց «Ո՞վ է ուզում փրկել հայրենիքը» հեռուստապրոյեկտին և 130-րդ անգամ անընդմեջ դուրս թռավ առաջին փուլից:

7.    ՀՀ Ազգային Ժողովի մի շարք պատգամավորներ արժանացան բռնցքամարտի, խառը կռվի, ձեռնամարտի սպորտի վարպետների կոչման: 

8.    Իշխանությունները խորհրդարանում փոքրիկ միջանցք տվեցին լրագրողներին, մնացած միջանցքների մասով բանակցությունները շարունակվում են: 

9.    Հայաստանի և Վիլսոնի քարտեզների տարբերությունների աճը:

10.    Արմեն Սարգսյանի այցը Վիետնամ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3518 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ