...

Ադիբեկյանի հոգեզավակները

Ադիբեկյանի հոգեզավակները

«Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես վարկանիշ չունի, ամենամեծ վարկանիշն ունի Ռոբերտ Քոչարյանը»:

Հայտարարության հեղինակը Գևորգ Պետրոսյանն է:

«ՉԻ». Հանգուցյալ Ահարոն Ադիբեկյանը հաստատ շրջվեց գերեզմանում. անգամ ինքն այս աստիճան չէր խեղաթյուրում պատկերը:

Ընդհանրապես Գևորգ Պետրոսյանը և Ալեն Սիմոնյանը պետք է ճանաչվեն քույր քաղաքական գործիչներ: Առաջինն էլ ասում է, որ Նիկոլի վարկանիշը ավելի բարձր է, քան երբևէ, իսկ Քոչարյանինը զրոյական է: Գևորգի մտքի փայլատակումը արդեն նշեցինք:

Այս երկուսին ընդհանրապես պետք է խորհուրդ տալ, որ դադարեն սոցիոլոգիական հարցումներ անցկացնել սեփական քարտուղարուհիների շրջանում: Իսկ եթե այնուամենայնիվ չեն դիմանում գայթակղությանը և անցկացնում են, գոնե չհրապարակեն: Պարտադիր չէ հանուն շեֆերի՝ անմեղսունակության տակ ստորագրել:

Հ.Գ. Երևի ըստ Գևորգյանի՝ Ծառուկյանը կորցրեց առաջին հորիզոնականը, որովհետև ինքը հերթական՝ երրորդ անգամ լքեց «Բարգավաճի» թիմը: Դե այդպիսի կորստից հետո ո՞վ պետք է ձայն տա «Բարգավաճ Հայաստանին» ու Ծառուկյանին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   867 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ