...

Աջ քաշեք, կանգնեք

Աջ քաշեք, կանգնեք

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողի այն հարցին, թե մինչև ուր պետք է հասնեն մեր զիջումները, պատասխանել է. «Առայժմ մենք մեր եղածից ոչ մի բան չենք զիջել: Այ երբ որ զիջելու խնդիր առաջանա, էն ժամանակ ժողովրդի հետ զրուցելու խնդիր կառաջանա»:

«ՉԻ». Պատկերացրեք՝ ավտոբուս եք նստել: Որոշ ժամանակ հետո նկատում եք, որ վարորդը սխալ ուղղությամբ է վարում: Ասում եք՝ սխալ տեղ եք տանում, սենց որ գնանք, ձորն ենք ընկնելու:

Վարորդն էլ պատասխանում է՝ առայժմ ձորը չենք ընկել: Այ երբ անդունդը գլորվելու խնդիր առաջանա, էն ժամանակ կխոսենք:

Հիմա էս մարդիկ խոստովանում են, որ ցանկացած պահի զիջումներ անելու խնդիր կարող է առաջանալ: Բայց հպարտանում են, որ առաժմ ոչ մի բան չեն զիջել: Արդեն քանի տարի է, այսպես հպարտանում են, թե ոչինչ չեն զիջել, իսկ հետո զիջում են: Ինչ-որ բան զիջում են, հետո նորից հպարտանում, թե էս պահին ոչ մի բան չեն զիջել: 

Ասում ենք՝ Հայաստանը դեպի անդունդ եք տանում, իսկ Արցախն արդեն անդունդ եք գլորել, թե բա անունդի եզրին չենք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ