ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քպ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծին, որը անպարկեշտ արտահայտություններ էր արել լրագրողի հասցեին, ասել է. «Ես միջադեպին շատ վատ եմ վերաբերվում»:
«ՉԻ». Էդ իրականում այնքան սյուր է, երբ լրագրողները քպ-ական պատգամավորի պահվածքի վերաբերյալ մեկնաբանություն են խնդրում մարդու վրա թքած ու անպատիժ մնացած մեկ այլ քպ-ական պաշտոնյայից:
Ալեն Սիմոնյանից ի՞նչ եք սպասում: Թե ասի՝ դատապարտում եմ Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը, Քոչարյանը կարող է պատասխանել՝ чья бы корова мычала, մանավանդ, որ նման արձագանքը տիպիկ քոչարյանական ծագում ունի:
Իսկ եթե ասի, թե լավ է արել, լրագրողին հասնում էր, ոնց որ ինքն էր «թքոտ» միջադեպից հետո ասել, էլի չի կպնում, Եվրոպա մտնելու ճանապարհից շեղում է: