...

Շուրթ առ շուրթ հետ եք բերելու


Դու չէ, այլ Դուչեն

Անցնող շաբաթն առանձնապես չտարբերվեց նախորդներից: Աջ ու ձախ զիջումների քաղաքականությունը, որը որդեգրել է այս իշխանությունը, շարունակվում է աննախադեպ տեմպերով: 

Նույնիսկ ֆուտբոլում է դա երևում: Վրաստանի հավաքականը տուրիստական այցով Հայաստան եկավ, մեր հավաքականը չափազանց հյուրընկալ գտնվեց. դարպասները բացեց ու էստի համեցեք… վրացիները գնդակով երեք անգամ այցելեցին մեր դարպասներից ներս, հետո որոշեցին, որ լավ, ամոթ է, մեղք են հայերը, այսքան առատաձեռն են, եկեք բավարարվենք երեք գոլով: Մնացածն էլ թողնենք Թբիլիսիի պատասխան խաղին: 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ: Ու ամեն օր է դա հայտարարում: Օր է լինում՝ չորս անգամ է հայտարարում: Արդեն ոչ թե խնդրում է Ադրբեջանից, այլ մուրում: Ասում է՝ ես էլ պատրաստ եմ Հայաստանի ցանկացած դարպաս բացել, դուք մենակ էն ասեք, որը բացեմ, ինչքան ժամանակով բացեմ: Շատ է վռազում:

Ասում է՝ Արցախը Ադրբեջանի մաս էր: Միջազգային հանրությունն էր ասում: Ես ի՞նչ եմ զիջել: Իմ մեղքը ո՞րն է: Հեչ, դու ե՞րբ ես մեղավոր եղել որ: Ուղղակի հիշեցնենք, որ երբ Մուսոլինիին իտալացի պարտիզանները բռնեցին, առաջին հարցաքննության ժամանակ Դուչեն հարցրեց՝ ի՞նչ եմ արել որ: Քննիչն էլ ասաց՝ հեչ, առանձնապես բան չկա, պարզապես մի ամբողջ երկիր ներքաշել ես պատերազմի մեջ, ավերել հայրենիքը: Թե ինչ եղավ դրանից հետո, թող Փաշինյանը ճշտի: 

Բա, իշխանություն պահելն այդպիսի թանկ հաճույք է: Հանուն դրա Ալիևի բոլոր քմահաճույքները պատրաստ է վիզը ծռած կյանքի կոչել: Դեռ լավ է, որ Ալիևի ֆանտազիան չի հերիքում, թե էլ ինչ պահանջի Փաշինյանից: 

Նեմեցին սպասեք

Ալիևի մոտ այսպես կուռկուռլամիշ են լինում, հետո այստեղ տեսախցիկների առջև գել ու գազան են կտրում: Ինչպես Անդրանիկ Քոչարյանը: Սա ոնց որ թե դպրոցում խնդիրներ է ունեցել աղջիկների հետ, մոտը պոստրավմատիկ սինդրոմ է առաջացել: Հիմա աղջիկ տեսնելիս այդ սինդրոմի հետևանքները տեսնում ենք: Կին լրագրողին վիրավորում է, հետո ներողության փոխարեն ասում՝ շուրթերդ մաքրի: 

Լրագրողական համույթն իզուր է զայրացել Անդրանիկ Քոչարյանի այս պահվածքի վրա: Ինչ-որ պահանջներ է ներկայացնում, թե պատժեք նրան: Ավելի լավ է, զինվեք համբերությամբ: Հանգիստ: Երբ Ռուբեն Հայրապետյանը Հայաստան վերադառնա, այդ ժամանակ Անդրանիկ Քոչարյանը չի էլ հասցնելու շուրթերը մաքրել: Մնացածներն էլ թող հերթ կանգնեն:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   307 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ