...

Ամբախ-զամբախ բարեփոխվածները

Ամբախ-զամբախ բարեփոխվածները

ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը, անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ ոստիկանները բռնություն են կիրառել ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի հանդեպ և պատասխանելով այն հարցին, թե սա՞ է բարեփոխված ոստիկանությունը, վրդովված ասել է. «Բարեփոխված ոստիկանությունը չի կարելի, ասենք՝ էն բեմին կանգնող մարդը ամբախ-զամբախ խոսա։ Թող փարաջան ու խաչը հանի, նոր խոսա»:

«ՉԻ». Հերոսի կոչում տվեք այս մարդուն: Իր գործը լավ գիտի: 

Մեզ թվում էր, թե ոստիկանի գործը հասարակական կարգ ու կանոն պահպանելն է: Բայց չգիտեինք, որ նաև ընդդիմադիր գործիչների ելույթներն են վերլուծում, որոշում՝ այդ ելույթները պետականամետ են, թե ամբախ-զամբախ, գնահատականներ տալիս, մեկնաբանում հագի շորերն ու շղթայի, վզնոցի էությունը: 

Բա հենց սա էլ բարեփոխված ոստիկանությունն է: Եթե պետք լինի, ոստիկանապետը պարտավոր է նաև մեկնաբանել Պուտինի այցը Չինաստան, ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքը, ՕՊԵԿ-ի վերջին որոշումները: 

Բարեփոխվել են, էն էլ ոնց: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   436 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ