...

Ոստիկաններն էլ կատաղեցին

Ոստիկաններն էլ կատաղեցին

Առավոտ 9-ը դեռ չկար, Քննչական կոմիտեի շենքի մոտ զորք էր, որ շարված էր: Տասնյակ ոստիկանական մեքենաներ, ավտոբուսներ, բերետավորներ, հատուկջոկատայիններ... Ասեցինք՝ երևի երրորդ համաշխարհայինն է սկսվել, կամ էլ հարևան երկրներից մեկն է հարձակվել:

Նայում ենք. որևէ ցույց չկա, ցուցարարներ չկան, պիկետ ակցիա... բայց զորքը կազմ ու պատրաստ էր:

Պարզվեց, որ Բագրատ Սրբազանն է այնտեղ գալու, պատրաստվում են նրան դիմավորել: Գալու էր, ուտեր, ինչ աներ ձեզ, էս ի՞նչ մի վախեցած էին: 

Բա որ ժամը 9-ից այնտեղ են, պատկերացրեք, առավոտը քանիսին են բոլորին արթնացրել, հավաքել, բերել այնտեղ: Ու արդեն քանի շաբաթ է, այսպես է:

Այնպես որ, զարմանալի չի, որ մի երկու օր առաջ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը գնացել է Նիկոլ Փաշինյանի մոտ, խնդրել, որ ոստիկանության ծառայողներին պարգևավճարներ տա խրախուսանքի տեսքով: Քանի շաբաթ է, փողոցներում են, արևի տակ, անձրևի ու կարկուտի տակ, շոգ, ցուրտ, լարված վիճակներ, անընդհատ բախումներ ցուցարարների հետ, թուքումուր են ուտում:

Վարչապետն էլ տարել, բերել, թե բա՝ ի՞նչ պարգևավճար, դա իրենց աշխատանքն է, այդպես էլ պետք է լինի, դրա համար էլ աշխատավարձ են ստանում, հերիք է:

Վահե Ղազարյանն էլ մանթո վիճակով հեռացել է: Ոստիկանությունում կատաղած են, որ իրենց աշխատանքն ընդհանրապես չի գնահատվում, մի հատ էլ արհամարհական պատասխան են ստացել երկրի ղեկավարից, որի համար են այսքան տանջվում: 

Ու էլի ավելի են կատաղել, երբ իմացել են, որ կարմիրբերետավորներին պարգևավճարներ են բաժանել: Բա, ոստիկաններ ջան, ваша служба и опасна и трудна:

ՎԱՐԿԱՆԻՇ

   462 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ