...

Անասնաֆերմա

Անասնաֆերմա

«Թուրքիայի դրոշը վառելով և դրանով սերունդներին դաստիարակելով որևէ լավ բանի չեն տարել։ Եթե Թուրքիայի դրոշը վառելով ՀՀ-ի համար որևէ կոնկրետ քայլ են արել և նպաստել են որևէ դրական ընթացքի, ապա ճիշտ են արել, բայց դրա մեջ մենք որևէ լավ բան չենք տեսել։ Եթե Թուրքիայի դրոշը վառելով մտածում եք հայրենիք եք փրկում, ապա փիղ նկարեք և փիղը ճղելով՝ ձեզ պատկերացրեք, որ դուք ուժեղ տղերք եք, փիղ ճղող եք։ Ցավում եմ, որ նման օրակարգ եք սպասարկում, ցավում եմ, որ ունենալով մանդատ և հնարավորություն մեր երկիրը ծանր դրությունից դուրս բերելու՝ չգիտեմ ինչով եք զբաղվում»,- ԱԺ-ում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ 

Լավ համեմատություն է, և դժվար է չհամաձայնել առաջարկի հետ։ Բայց մի հատ նորագույն պատմություն ուսումնասիրեք՝ նոր նման հայտարարություններ արեք։ Նախ փիղ չէ, առյուծ է։ Էսօրվա պատգամավորները կաթից նոր էին կտրվել, երբ Քոչարյանը սաֆարիներում առյուծ էր որսում, հետո այն հեծնում ու նկարվում։ Այնպես որ, փիղը սխալ սիմվոլիկա է, համ էլ ՔՊ-ում, հնարավոր է, կոնսենսուս չձևավորվի այս կենդանու շուրջ, քանի որ այստեղ հիմնականում կոկորդիլոսի պաշտամունք գոյություն ունի։ Այնպես որ, թող մեկը առյուծ ճղի, մյուսը՝ կոկորդիլոս բուծի։ Արցախի, Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի ու մնացած պետությունների դրոշները միառժամանակ հանգիստ կթողնեն։ 

Գոհար Վեզիրյան 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   946 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ