...

Աննախադեպը հենց սա է

Աննախադեպը հենց սա է

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչ Ա.Խ.-ն հունիսի 3-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, բոխի հավաքելու նպատակով միայնակ գնացել է գյուղի և Ադրբեջանի Հանրապետությանը սահմանակից «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղ նրան են մոտեցել ինքնությունները դեռևս չպարզված, ազգությամբ երեք ադրբեջանցիներ և իր կամքին հակառակ տեղափոխել են Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի ինքնավար մարզ, իսկ 2022թ. հունիսի 12-ին Ա.Խ.-ին վերադարձրել են «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղից վերջինս վերադարձել է Խաչիկ գյուղ:

Բաց դռների, ներողություն՝ բաց սահմանների օրեր Հայաստանում կարծես թե դեռ չեն հայտարարվել։ Բայց լրահոսում անընդհատ կարդում ենք, որ մերոնց ադրբեջանցիները կարճ ժամանակով տարել են Ադրբեջան, հետո հետ են բերել։ Այսինքն՝ մի քանի ժամով կամ օրով գերի են վերցրել, հետո ազատ են արձակել։ Եթե նկատել եք, Հայաստանի Հանրապետությունը որևէ մակարդակով չի անդրադառնում այսօրինակ դեպքերին։ Ընդամենը քրեական գործեր են հարուցվում, որոնց մասին առաջին ու վերջին տեղեկությունը դառնում է միևնույն շաբլոն նախադասությունը՝ «Կատարվում է նախաքննություն»։ Իսկ այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է մարդկանց տանել-բերելով նախ ֆիզիկական անվտանգության խնդիրներ ստեղծել սահմանամերձ տարածքներում ապրողների, ապա հոգեբանական խնդիրներ՝ բոլորիս համար։ Այո, բաց սահմանների քաղաքականությունը դեռ հռչակված չէ, բայց որոշակի հաստատությունների դռները լայն բացվել են, և այնտեղից դուրս պրծածները շահել են ժողովրդի վստահությունը։ Գիտուն, իմաստուն ու ժիր կառավարիչների դարաշրջան է հիմա, և մի ահագին ժամանակ էլ դեռ տևելու է։ 

Գոհար Վեզիրյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   589 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ