...

Ապեր, դեմքդ ու ձեռագիրդ ծանոթ ա

Ապեր, դեմքդ ու ձեռագիրդ ծանոթ ա

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի վերաբերյալ քրեական գործը։ Դատական նիստից հետո Սայաթ Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանը լրագրողների հետ զրույցում անթույլատրելի է համարել գործով հիմնական վկայի գործոնը, առ այն, որ ոստիկանության աշխատակիցը խուզարկություն է անում, դրանից հետո գալիս, ցուցմունք է տալիս անձի վերաբերյալ։

«ՉԻ». Պայ, պայ, պայ: Ջոկի՞ք՝ ինչ է եղել: Ոստիկանության աշխատակիցը Սայաթ Շիրինյանի գործով (անկեղծ ասած, չգիտենք՝ ինչ գործ է, ինչ-որ սրճեփից էին օրերս խոսում) հիմնական վկան է, որը ցուցմունք է տալիս նրա դեմ:

Սայաթ Շիրինյանին խորհուրդ կտանք աչքերը մի հատ լավ չռել, ուշադիր նայել այդ ոստիկանին ու ասել. «Ապեր, դեմքդ ծանոթ ա: Կարող ա՞, դու էիր 2008-ի մարտիմեկյան սպանդից հետո հարյուրավոր քաղբանտարկյալների գործերով մարդկանց դեմ ցուցմունք տվող միակ վկան: Հը՞: Քո ցուցմունքով էին, չէ՞, մարդկանց դեմ մեղադրանքներ ներկայացնում, հետո ազատազրկման վճիռներ կայացնում: Ոնց որ թե դու էիր, չէ՞, մարդկանց փողոցում ծեծելով տանում քաղմաս, հետո ցուցմունք տալիս, թե քո դեմ բռնություն է կիրառել, դիմադրել է»:

Էդ ոստիկանն էլ կպատասխանի. «Այո, պրն Շիրինյան, լավ էլ հիշողություն ունես: Ինձ համար կապ չունի՝ ով ա իշխանությունը, ինձ ոնց ասեն, տենց էլ անում եմ: Քո դեմ ցուցմունք տալուց օգտվել ենք Քոչարյանի ինստրուկցիաներից: Ասինք, չգցենք աղբանոցը, պետք կգա»: 

Արդար է, ժողովուրդ, արդար, պետք չէ այստեղ սրած բզի մասին անշնորհք բաներ գրել:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5666 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ