...

Թուրքերը Երևանում աննախադեպ աճ են գրանցում

Թուրքերը Երևանում աննախադեպ աճ են գրանցում

«ՔՊ-ն խնդիր է դրել հրապարակում հավաքել մինչև 50.000 գլուխ անասուն»:

Գրառման հեղինակը գնդապետ Սայաթ Շիրինյանն է: Այն այնքան է դուր եկել Արծվիկ Մինասյանին, որ կիսվել է նրանով:

«ՉԻ». Ճիշտ է, Արծվիկ Մինասյանը հետագայում պարզաբանել է, որ գրառումով ինքը չի կիսվել, այլ մի անհայտ անձնավորություն, որին ինքը մի քանի րոպեով վստահել է իր հեռախոսը, բայց դա էական չէ: Այսպիսի «կռուտիտների» վրա անգամ Սամվել Ալեքսանյանի օգնական Արմանն է ծիծաղում:

Մի քանի օր առաջ Փաշինյանը հանրահավաք հրավիրեց, որին մասնակցեց 15000 մարդ: 17-ի հարթակում կանգնած շատ գործիչներ թե՛ ուղիղ եթերում, թե՛ հետո ֆեյսբուքում այդ մարդկանց թուրք անվանեցին:

Երեկ արդեն Փաշինյանի հանրահավաքին մասնակցում էր մոտ 30000 հազար մարդ: Սա պետք է խորհելու ու մտահոգվելու առիթ տա դաշնակ գործչին: Պարզվում է, որ թուրքերը հաշված օրերի ընթացքում կրկնապատկվում են: Այսպիսի թվական աճ թուրքերը չեն գրանցում անգամ Թուրքիայում: Գուցե ժամանակն է թողնել Ստամբուլը արյան ծով սարքելու մտադրությունները և զբաղվել ավելի օրհասական խնդիրներով: Օրինակ՝ Հանրապետության հրապարակում օրեցօր կրկնապատկվող թուրքերի չեզոքացման խնդրով:

Իսկ Սայաթ Շիրինյանի տերերին խորհուրդ կտանք ազատվել գլխաքանակի այս մի միավորից: Սա վնասից բացի, ոչ մի օգուտ չի կարող տալ հոտին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1113 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ