...

Աստղերը հուշում են. Սայաթ Շիրինյան

Աստղերը հուշում են. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյան. Կենդանակերպի նշանը՝ գնդափետ

Այս շաբաթը հագեցած կլինի ազգային-ազատագրական հիշողություններով:

Երկուշաբթի օրը Ռոբերտ 1-ինի կողմից կպարգևատրվեք «За взятие Еревана 1-ой степени» շքանշանով:

Երեքշաբթի օրը կմասնակցեք մարտիմեկյան տոնակատարություններին. Պարոնյան-Լեո հատվածում ծաղիկներ կխոնարհեք մարտի 1-ին չզոհված ժողովրդի հիշատակին:

Չորեքշաբթի օրը պաշտոնական այց կկատարեք Իշխան Սաղաթելյանի հյուրանոց: 

Հինգշաբթի օրը Իշխան Սաղաթելյանը ձեզ կբռնացնի փողոցում և կպահանջի ետ վերադարձնել 1 խալաթը, 2 սրճեփը, 3 էլեկտրական թեյնիկը և հյուրանոցի ֆոյեում կախած «Խանասորի արշավանքը» կտավը:

Ուրբաթ օրը ֆեյսբուքը ձեզ կարգելափակի՝ ձեր մասին ոչ հավաստի ինֆորմացիա ներկայացնելու համար. կպարզվի, որ ձեր անուն-ազգանունն եք մեծատառով գրել:

Շաբաթ-կիրակի օրերին սկսեք մեմուարներ գրել. «Երևանյան սաֆարիների քրոնիկոն»: Դա մեղմացուցիչ հանգամանք կհամարվի:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5210 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ