...

Արգելեք սրա մուտքը Հայաստան

Արգելեք սրա մուտքը Հայաստան

Ռուսաստանցի պրոպագանդիստ Արամ Գաբրելյանովը տելեգրամի իր ալիքում գրել է. «Այն հայերին, ում դուր չի գալիս Ռուսաստանը, կարող են հավաքել իրենց իրերը և գնան իրենց Փաշինյանի մոտ: Զզվեցրին իրենց կեղծավորությամբ»:

«ՉԻ». Ռուսաստանի հայերի միությունը, այդ երկրում ապրող ու հասարակական որոշակի դիրք ունեցող անհատները և խմբերը պետք է լռեցնեն այս պարազիտին: Լռեցնեն, որովհետև փող աշխատելու իր մարմաջի մեջ կարող է լուրջ հակահայկական կրքեր բորբոքել մի երկրում, որտեղ ապրում է երկու միլիոնից ավելի հայ:

Ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայություններն անշուշտ կօգտագործեն հայկական ծագում ունեցող այս էակի գործունեության պտուղները:

Իր հերթին գործող իշխանությունը պետք է օժանդակի այդ խմբերին, կառավարական խողովակներով ՌԴ իշխանություններին տեղեկացնի, որ այս խոպանչի պրոպագանդիստը զբաղված է շատ վտանգավոր գործունեությամբ:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է սրան հայտարարել պերոսոնա նոն գրատա, որպեսզի Հայաստան այցելելու հնարավորություն չունենա և իր անորակ փիառ ծառայությունները չառաջարկի տարատեսակ դաշինքներին ու նրանց մերժված առաջնորդներին: Զզվեցրեց իր կեղծավորությամբ, իբր պաշտպանում է Ռուսաստանի շահերը, բայց իրականում սպասարկում է «Սիստեմա» ընկերության նախկին տնօրեններից մեկի շահերը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2080 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ