...

«Հայկական» Պրիգոժինը

«Հայկական» Պրիգոժինը

Ռուսաստանցի մեդիամագնատ, News media հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Մոսկվայում հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ. «Օնիկին ասացի, որ Մոսկվայից լուրջ մարդիկ առաջարկում են բանակը հանել փողոց և իշխանությունը հանձնել ժամանակավոր կառավարությանը, իսկ ես տեղեկատվական աջակցություն կտրամադրեմ:

Ինչ վերաբերում է 2021 թվականի փետրվարի 25-ին գլխավոր շտաբի հայտարարությանը, ապա ամենայն պատասխանատվությամբ փաստում եմ, որ որոշումը կայացրել եմ անձամբ՝ գնահատելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը»:

«ՉԻ». Օրերս Օնիկ Գասպարյանը հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադարձել էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Բավական փաստարկված, կուռ տրամաբանությամբ ծանրակշիռ վերլուծություն է, որը լույս է սփռում պատերազմից առաջ զինված ուժերի ղեկավարության դիրքորոշման և իշխանությունների իրականացրած քաղաքականության վրա, ցույց է տալիս, թե ով ինչպես է վերաբերվել պատերազմի հավանականությանը: 

Իշխանությունների կողմից որևէ արձագանք Օնիկ Գասպարյանի այս հայտարարությանը, ըստ էության, չի եղել: Բայց եթե իշխանությունները մտադիր էին վարկաբեկել ԳՇ նախկին պետին, ապա դա նրանց հաջողվել է: Հաջողվել է ահա այս Գաբրելյանովի ձեռքով:

Մարդը երևակայությանը զոռ է տվել. պարզվում է՝ այնքան լծակներ է ունեցել, որ նույնիսկ ՀՀ ԳՇ-ի վրա կարող է ազդել, ստիպել իշխանությունների դեմ գործողություններ ձեռնարկել: 

«Ամենայն պատասխանատվությամբ»... թե ասա՝ քեզանից ինչ ես ներկայացնում, որ դրել ես հայկական Պրիգոժինի տեղը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   988 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ