...

Հարցման տեղանքը՝ կառավարության մուտք-Մելիք-Ադամյան փողոց-Էրեբունի Պլազա

Հարցման տեղանքը՝ կառավարության մուտք-Մելիք-Ադամյան փողոց-Էրեբունի Պլազա

Ռուսաստանցի պրոպագանդիստ Արամ Գաբրելյանովն իր թելեգրամյան ալիքում գրել է. «Իմ աշխատակիցներն ինձ ուղարկել են այն հարցման արդյունքները, որը նրանք այսօր առավոտյան անցկացրել են Երևանում: Բոլոր քաղաքացիները հարցումներին մասնակցել են հենց փողոցում՝ առանց կողմնապահության: 

Ահա տվյալները՝ թարմ-թարմ: Հարցվել է 600 մարդ:

Քոչարյանի համար կքվեարկի 44% («Հայաստան» դաշինք՝ խմբ.)
Սարգսյանի համար՝ 16% («Պատիվ ունեմ»՝ խմբ.)
Փաշինյան՝ 15% (ՔՊ՝ խմբ.)»:

«ՉԻ». Առաջին անգամ պետք է ոչ թե հեգնենք Գաբրելյանովին, այլ համաձայնվենք: Մենք էլ ենք տեսել, որ նրա աշխատակիցները հարցումներ են անցկացնում:

Պարզապես կա մի փոքր նրբություն, որի մասին Գաբրելյանովը չի գրում. այդ 600 մարդիկ հարցախույզի են ենթարկվել հետևյալ եռանկյունում՝ կառավարության մուտք-Մելիք-Ադամյան փողոց-Էրեբունի Պլազա հյուրանոցի շքամուտք:

Իհարկե, հաշվի առնելով Գաբրելյանովի պատվիրատուի ով լինելը՝ 600-ից 400-ը հարցախույզի են ենթարկվել Էրեբունի Պլազա հյուրանոցում:

Կարծում ենք, որ վերջին օրը Գաբրելյանովը Քոչարյանի թիվը կհասցնի 55 տոկոսի: Ինչո՞ւ ենք այդպես կարծում: Մի պարզ պատճառով. այսօր և վաղը նա հարցումներ է անցկացնելու Քոչարյանի շտաբներում ու հարազատների շրջանում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   559 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ