...

Հեսա ապրիլյանի մեղավորները կպատժվեն

Հեսա ապրիլյանի մեղավորները կպատժվեն

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը՝ 97 էջից բաղկացած, մեծամասնության կողմից հաստատված ուղարկվել է ԱԺ նախագահին. «Դրանից հետո, եթե համապատասխան մարմինները տեսնեն քրեորեն հետապնդելի արարքներ կամ բացթողումներ, բնականաբար, դա կունենա հետևանք: Ես անձամբ այնտեղ տեսնում եմ թերություններ, որոնք պետք է վերացված լինեին 2016 թվականի քառօրյա պատերազմից անմիջապես հետո»:

«ՉԻ». Մեզ թվում էր, թե 2020թ. պատերազմից հետո ապրիլյան պատերազմի մասին այլևս խոսող չի լինի: Պարզվում է, ոչ, հանձնաժողովը մեծ գործ է արել, 97 էջանոց զեկույց է պատրաստել, թե ոնց 800 հեկտար հող կորցրեցինք:

Բա որ ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված զեկույցը 97 էջանոց է, պատկերացնո՞ւմ եք, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո քանի էջանոց զեկույց կլինի. տասնյակ հազարավոր էջեր: 

Ապրիլյան պատերազմը վերջին պատերազմի կողքին կարելի է մի հատ տհաճ միջադեպ համարել: Ու ապրիլյան պատերազմի հանգամանքները քննում են նրանք, ովքեր մի ամբողջ երկիր են տանուլ տվել՝ հազարավոր զոհերով, տարածքային կորուստներով, զինտեխնիկայի կորուստներով: 

Կամ էլ, մենք լավ չենք պատկերացնում, ասենք թե, զեկույցի հիման վրա մի քանի հոգու պատժեն, իսկ վերջին պատերազմի դեպքում ի՞նչ պիտի լինի: Քանի՞ հոգու պետք է պատասխանատվության ենթարկեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1091 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ