...

Արժանի հակահարված պետք է տալ

Արժանի հակահարված պետք է տալ

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Երևան ժամանած պատվիրակներին այսօր պաշտոնական ընթրիք կմատուցվի: 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ հայկական պատվիրակության ընդդիմադիր ներկայացուցչները բոյկոտելու են ընթրիքը. «Ադրբեջանցիների հետ սեղան չենք նստի»:

«ՉԻ». Է՜, բա եղա՞վ: Բաց մի թողեք այդ պատմական շանսը: Գնացեք այդ ընթրիքին, անպայման, ու հենց ադրբեջանցիների կողքին նստեք: 

Նստեք ու... այ, այդտեղ արդեն կարող եք ձեր 131-ամյա ռազմահայրենասիրական ակցիաներն իրականացնել: Օրինակ, սա՝ իհարկե, մարդու չասեք, թաքուն, ադրբեջանցու ճաշի մեջ որդ գցեք: Մի քիչ, սենց, քյոք, կերած-խմած որդ, որ ադրբեջանցին այդ որդը տեսնի իր ճաշի մեջ, վերջ, դրանից հետո սպանես, նա կյանքում այլևս ոտքը Երևան չի դնի: Ու դուք կհասնեք ձեր նպատակին:

Էն երկրորդ ադրբեջանցուն... խոհարարին ասեք, թող գոմեշի հոտած միս տա: Ու այդ միսն ուտելու պահը նկարեք, գցեք տիկ-տոկ՝ «Թշնամին հենց նոր արժանի հակահարված ստացավ» վերնագրով: ՀՅԴ լոգոյով: 

Թե չէ՝ բոյկոտել: Ինչ Քոչարյանը ձեզ խորհրդարան է բերել, մի գլուխ մենակ բոյկոտում եք: Բացի ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար քվեարկությունից: Քիչ մը կրեատիվ եղեք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1025 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ