...

Ձեր հաջողության հետևանքները

Ձեր հաջողության հետևանքները

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Factor.am-ի հարցին ի պատասխան ասել է. «Ընդդիմության հաջողության չհասնելը պետության ձախողումն է»։

«ՉԻ». Նախ, մի փոքր սպրավոչկա. այսպիսի ընդդիմության գոյությունն արդեն իսկ պետության ձախողումն է: Ավելին, իշխանության ձեռքբերումն է: Ցանկացած իշխանություն, եթե ցանկանում է իր իշխանությունը պահպանել, միայն նման ընդդիմություն է երազում:

Բայց մի հատ ուրիշ սպրավոչկա էլ. այս ընդդիմությունն արդեն մի անգամ հաջողության է հասել 1998-ին: Բայց մենակ իշխանություն վերցնելու հարցում: Արդյունքում ունեցանք տարիներ շարունակ ձախողված և թուլացած պետություն:

Այնպես որ, ինչպիսի իշխանություն եք եղել, այնպիսի էլ ընդդիմություն եք: Ձախողված և պետություն ձախողած:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   407 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ