...

Բայց դուխդ չգցես

Բայց դուխդ չգցես

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը «խնդրել է» ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը եւ վերջինս այսօր երեկոյան կհայտարարի իր որոշման մասին, ասել է. «Ես իրեն զգուշացրել էի, որ գլխին սարքելու են»:

«ՉԻ». Հետաքրքիր է, թե որտեղ են Հովիկ Աղազարյանի գլխին սարքել: Ինքն է իր գլխին սարքել:

Իրեն ո՞վ էր խնդրում Քյարամյանին կաշ-կալամաշ սարքել, «արա»-ով խոսել:

Էնքան վստահ է եղել, որ ինչ էլ լինի, ինչ էլ անի, իր փայ Քրիստոսը մեջքին կանգնած է, պրոբլեմ չի ունենա:

Էն էլ, թարսի պես, իր Քրիստոսը վերևից «մեսիջ» ուղարկեց, թե բա խնդրում եմ, ո՜վ բարի մարդ, մանդատդ վայր դիր: Վարվիր, ինչպես իսկական քրիստոնյա, հնազանդվիր տիրոջդ, ա՛յ որդյակ:

Տեսնենք, թե ինչպես է ձևակերպելու իր հնազանդությունը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   257 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ