...

Արմեն Սարգսյանն անգամ հանգստանալիս աշխատում է

Արմեն Սարգսյանն անգամ հանգստանալիս աշխատում է

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է արձակուրդ, որի մի մասը կանցկացնի Հայաստանում, մյուսը՝ արտերկրում»,- տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

«ՉԻ». Քանի Արմեն Սարգսյանը մեկնել է վաստակած հանգստի, այս հաղորդագրության տեքստը պատրաստողները չպետք է ձեռքները ծալած նստեն: Ճիշտ կանեն՝ իրենց CV-ները ուղարկեն տարբեր երգիծական հաղորդումներին: Հաստատ նրանցից մեկնումեկը կգնահատի հաղորդագրության հեղինակների հումորի զգացումը:

Իրականում հաղորդագրությունը պետք էր տարածել այսպես` որ այսինչ օրը նախագահը պատրաստվում է աշխատել: Իհարկե, մինչև օրվա կեսը, քանի որ մեծ ծանրաբեռնվածությունները հակացուցված են Սարգսյանին:

Եվ առհասարակ, սա ի՞նչ անհարգալից վերաբերմունք է նախագահի աշխատանքին: Կառավարությունը դեռևս ամբողջովին ձևավորված չէ, Նիկոլ Փաշինյանի մտքով ինչ ասես կարող է անցնել, օրինակ՝ աշխատանքից ազատել մի երկու օր առաջ նշանակված որևէ մեկին կամ որևէ փոխատեղում անել: Նախագահը ստորագրելու է, չէ՞, վարչապետի միջնորդությունները: 

Ուրեմն՝ մեկընդմիշտ հիշեք. նախագահը անգամ հանգստանալիս աշխատում է:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   751 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ