...

Հզոր քայլ է արել

Հզոր քայլ է արել

ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը Սենթ Քիթսի և Նևիսի քաղաքացիություն ստացել է կես մլն ԱՄՆ դոլար ներդրման դիմաց և նախագահ ընտրվելուց թաքցրել է այդ հանգամանքը, գրել է Hetq.am-ը:

«ՉԻ». Բա ճիշտ էլ արել է: Աշխարհի բոլոր երկրներում սփյուռք ունեինք, բացի՝ Սենթ Քթից (հայերեն այսպես ավելի ճիշտ է հնչում): Մեկ էլ՝ Նևիսից: Արմեն Սարգսյանը հենց այնպես չի կես միլիոն զոհաբերել այդ սուրբ գործի համար:

Հիմա նա կլինի սենթքթահայության առաջամարտիկը այդ կողմերում, հայ ժողովրդի լոբբինգով կզբաղվի Նևիսում, Ցեղասպանության ճանաչման գործը առաջ կբրդի սենթքթական խորհրդարանում: Աշխարհաքաղաքական լուրջ գործեր է անում, դնում հետաքննում են: Մի խոսքով, սենթքթեցիների քթից բերելու է, մինչև Հայաստանի համար կարևորագույն որոշում ու բանաձևեր չկորզի:

Կեցցե՜ այն Սենթ-Քիթսն ու Նևիսը, որը վաղն է գալու: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1663 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ