...

Արմեն Սարգսյանը չպետք է տրվի ռևանշիստների շանտաժին

Արմեն Սարգսյանը չպետք է տրվի ռևանշիստների շանտաժին

«Վերնատուն» անունը կրող ակումբը հայտարարություն է տարածել և հաթաթա տվել հանրապետության նախագահին: Որպես նվիրյալ ռևանշիստների, նրանց հուզում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը հանրության մեջ հայտնի է որպես ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենք:

Մեջբերենք հատված հայտարարությունից. «Ստորագրելով օրենքը` Հանրապետության նախագահն անձամբ կստանձնի այս հակաիրավական և հակաժողովրդավարական օրենքի ընդունման ու հետևանքների ողջ պատասխանատվությունը, քանզի Սահմանադրության համաձայն՝ հենց նախագահի գործառույթն է Սահմանադրության պահպանմանը հետևելը: Եթե անգամ Հանրապետության նախագահը ստորագրի այս օրենքը, ապա միևնույն է` այն վաղ թե ուշ ճանաչվելու է հակասահմանադրական, սակայն հասցված վնասները կլինեն անդառնալի: Պահն է գիտակցելու պետության գլխի անձնական պատասխանատվությունը մեր երկրի ներկայի և ապագայի համար:

«ՉԻ». Այս օրենքի վերաբերյալ շատ տեսակետներ կան, բայց մի բան ակնհայտ է՝ Քոչարյանը և Սարգսյանը վերոհիշյալ օրենքի դեմ պայքարում են բոլոր հնարավոր միջոցներով: Գրպանային իրավապաշտպանների, մեդիաների, կուսակցությունների ու ակումբների միջոցով: Պայքարում են՝ կիրառելով պոպուլիզմ, մանիպուլյացիա, և իբր սահմանադրության համար կոկորդիլոսի արցունքներ թափելով:

Սահմանադրության մասին մտահոգված է մեկը, ով 1996 թվականին կոչ արեց և փորձեց տապալել սահմանադրական կարգը: Ակումբի սեփականատերը՝ Քոչարյանը, բազմիցս է տապալել սահմանադրական կարգը և այժմ հենց այդ հոդվածով է մեղադրվում:

Զավեշտալի կլինի, եթե Արմեն Սարգսյանը չստորագրի օրենքը և այն ուղարկի ՍԴ քննության: Սա վերջին օրինական միջոցն է քաղաքակիրթ ճանապարհով հանգուցալուծելու ՍԴ ճգնաժամը: Եթե հանրապետության նախագահը տրվի ռևանշիստների ճնշմանը և ըստ էության վիժեցնի օրենքի ընդունումը, կդառնա հետագա ճգնաժամի գլխավոր պատասխանատուն: Նա նաև պետք է հստակ գիտակցի, որ դրանով կդառնա գլխավոր պատասխանատուն՝ Մարտի 1-ի կազմակերպիչների արդարադատությունից խուսափելու մասով: Քանզի ՍԴ գործող կազմով Քոչարյանը խուսափելու է դատավարությունից:

Օրենքի ստորագրումը լավ առիթ է, որպեսզի Արմեն Սարգսյանը ապացուցի՝ ռևանշիստների հետ նրան ոչինչ չի կապում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1526 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ