...

Առողջապահության նախարարը պետք է հակադարձեր Փաշինյանին

Առողջապահության նախարարը պետք է հակադարձեր Փաշինյանին

Իշխանական Medianews.am կայքը գրում է. ««Ինձ չի հետաքրքրում, արեք հնարավոր ամեն ինչ, որպեսզի փրկեք մարդկանց կյանքը»,- ասել է Փաշինյանը կորոնավարակի դեմ պայքարին նվիրված խորհրդակցության վերջում»։

«ՉԻ». Առողջապահության նախարարն իր տեղում չէ, հակառակ պարագայում այնպես պորտը տեղը կդներ, որ այս թեմայով տեսարաններ բեմադրելու ցանկությունն իսպառ կվերանար:

Հանգիստ կարող էր հիշեցնել, որ մի կողմից՝ մասսայական միջոցառումներ կազմակերպելը, մյուս կողմից՝ մարդկանց կյանքերով մտահոգվելը այնքան էլ համատեղելի չեն: Կարող էր ասել, որ որքան քիչ այդպիսի միջոցառումներ կազմակերպվեն, այնքան հեշտ կլինի մարդկանց կյանքեր փրկելը:

Կարող էր նաև հիշեցնել, որ մարդիկ միայն կորոնավարակից չեն մահանում, այլև պետպատվերի գումարի հերթին սպասելուց: Կարող էր հակադարձել, որ պարգևավճարները կարելի էր մի երկու ամսով հետաձգել, հիմա առաջնայինը մարդկանց կյանքերը փրկելն է: Բայց չի ասել ու հերթական տեսարանը բեմադրելու հնարավորություն է տվել:

Աշխարհը առաջ է գնում, իսկ Փաշինյանը բեմադրում է լավ ծանոթ բեմադրությունները, թե իբր ինքը մտահոգ է մարդկանց կյանքի համար, պարզապես չինովնիկները լավ չեն կատարում իրենց պարտականությունները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   949 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ