...

Էս խելքին էլ դեռ կովերի ամուսինների է փնտրում

Էս խելքին էլ դեռ կովերի ամուսինների է փնտրում

«Քաղավիացիան և Տաթևիկ Ռևազյանը։ Ճակատագրական նշանակություն ունեցավ Տաթևիկ Ռևազյանի (հիմա նա երկրից փախել է՝ ծննդաբերության պատրվակով) Ռյան Էյրի ժամանումը Հայաստան։ Ես մի կողմ եմ դնում այդ մութ և ոչ թափանցիկ գործարքը (մի օր սրանով ևս քրեական հետապնդում է իրականացվելու)։ Գործարքի իմաստը սա էր. ՀՀ-ն Եվրոպա մեկնելու, իսկ ոմանց համար արտագաղթելու էժան տարբերակ էր ստեղծել։ Լավ, երբ որ այս չվերթները բացվում էին, կորոնավիրուսի մասով միայն ահազանգեր կային Չինաստանից։ Բայց հետո՞։

Փետրվարի կեսերին այլևս պարզ էր, որ հենց Իտալիան է Չինաստանից հետո ամենավտանգավոր օջախն աշխարհում ու հենց Միլան քաղաքը։ Ոչ Տաթևիկ Ռևազյանը, և ոչ էլ Նիկոլ Փաշինյանը մատը մատներին չեն խփում` չվերթները փակելու։ Մարտի 10-ի կողմերը Իտալիայից ժամանած մի խեղճ էջմիածնեցի կին են գտնում ու սկսում քարկոծել, թե ինչո՞ւ ես տղայիդ նշանդրեքին մասնակցել։ Բա ի՞նչ աներ։ Քարկոծող եք, Նիկոլ Փաշինյանին և Տաթևիկ Ռևազյանին քարկոծեք։ Այդ կինն ի՞նչ մեղք ունի»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Հրանտ Բագրատյանը:

«ՉԻ». Պետք չէ մտածել, որ Բագրատյանը միայն հիմա է որոշել հետաքրքրվել գինեկոլոգիայով և ընտանիքի պլանավորման խնդիրներով: Նա միշտ էլ ունեցել է այդ հոբբին: Ժամանակին նա նաև կովերի համար ամուսիններ էր փնտրում:

Կորոնավիրուսը հետազոտող ինստիտուտները պետք է հետաքրքրվեն Բագրատյանով: Ակնհայտ է՝ վարակը վնասում է ոչ միայն թոքերը: Նաև պարզ է, որ ինքնամեկուսացումը չի կանխարգելում վարակվելու հնարավորությունը:

Համաշխարհային տնտեսագետը համոզված է, որ Ռյան Էյերի թռիչքները նպատակ ունեին խթանելու արտագաղթը: Այսինքն՝ Հայաստանի քաղաքացին, որ որոշել էր արտագաղթել, չէր ծախսի լրացուցիչ 7000 դրամ և չէր հասնի Թբիլիսի և այնտեղից արտագաղթի Ռյան Էյրիի միջոցով: Չենք անդրադառնում նաև մանիպուլյացիային, որ էջմիածինցի տիկինը Հայաստան է եկել մարտի 10-ին: Իր տնտեսական հաշվարկներում էլ է Բագրատյանը հաճախ այսպիսի մանիպուլյացիաներ անում:

Ինչևէ, կարելի է Բագրատյանի մտքի այս գոհարներն ուղարկել այն համալսարաններ, որտեղ նա հանդես է գալիս դասախոսություններով. թող իմանան` ինչ հանճարի հետ գործ ունեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2417 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ