...

Բլից հեռախոսահարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից հեռախոսահարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ

- Պարոն վարչապետ, ինչո՞ւ ֆրանսիահայ Պատրիկ Դևեջյանի կորոնավիրուսից մահանալու կապակցությամբ ցավակցություն հայտնեցիք, իսկ մեր 3 քաղաքացիների մահվան կապակցությամբ չհայտնեցիք։

- Ներողություն, կապը լավ չի՝ խզխզում ա, հարցի վերջին մասը լավ չլսեցի, բայց առաջին մասով ասեմ, որ այո՝ ցավակցել եմ։ Ինչպես մամուլից արդեն տեղեկացել եք, ցավակցական հեռագիր եմ հղել նաև Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ, ինչն աննախադեպ է. առաջին անգամ է, որ Քշիշտոֆ Պենդերեցկու կապակցությամբ ցավակցություն եմ հայտնում։

- Պարոն Փաշինյան, կարծիք կա, որ ազգաբնակչությունը լուրջ չի վերաբերվում կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումներին՝ մարդատար մեքենաներում և տաքսիներում 2-ից ավելի մարդիկ են նստում, տեղաշարժման թերթիկները ոչ բոլորն են լրացնում։

- Ես նրանց մասին մեկ անգամ արտահայտվել եմ. ըստ էության նրանք անգրագետ պողոսներն են։ Ըստ էության, եթե նրանք խորը գիտակցեն թաշվյա, ոչ բռնի հեղափոխության արժեքները, հասկանան, թե ինչ աննախադեպ վտանգներ է պարունակում այդ վիրուսը, ըստ էության մեծամիտ ու սնապարծ չլինեն, կազմակերպված կերպով կինքնամեկուսանան, որի արդյունքում կինքնաբուժվեն և կառավարության համար այսքան մեծ ծախս... ներողություն, հոգս չեն դառնա։

- Դուք նկատի ունեք, որ կառավարությունը չի՞ կարող սոցիալական արտոնություններ սահմանել քաղաքացիներին՝ հարկադիր անաշխատունակության համար։

- Հասկանո՞ւմ եք, էս նեղ մաջալին թե բա՝ օրավարձով աշխատող էն գող ու ավազակներին փող տվեք, ովքեր չէին կարողանում իրենց վարկերը փակել՝ ասում են դրանց վարկային արձակուրդ տվեք, կամ առանց ՀԴՄ կտրոնների ուզում են վարկերի տոկոսներն իջեցնեք... փետրվար ամսին ծախսած գազի ու լույսի փողը չեն ուզում մուծեն... Բա մեր կառավարությունն ինչո՞վ պիտի իրեն պահի։

- Իսկ Արցախում կայանալիք առաջիկա ընտրությունների մասին ինչո՞ւ եք լռում. չէ՞ որ այս օրերին ընտրությունների անցկացումը զանգվածային վարակման ռիսկեր է պարունակում։

- Այս առումով էլ եմ վաղուց արտահայտել իմ տեսակետը։ Դա ասել եմ նաև Ալիևի երեսին՝ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ. լուծումն այն պետք է լինի, որը բավարարի նախ Արցախի ժողովրդի ցանկությունները, հետո Հայաստանի ժողովրդի ցանկություններին չհակասի և Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1591 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ