...

Արտաքին քաղաքականության էպիկրիզը

Արտաքին քաղաքականության էպիկրիզը

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Ջերմուկում Նիկոլ Փաշինյանի և տարբեր երկրներում ՀՀ դեսպանների հանդիպման ժամանակ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել։ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին հորդորել է աջակցություն հայտնել Ուկրաինային, որովհետև պատերազմում այդ երկրի հաղթանակն ամիսների հարց է, Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն էլ նրան «հիվանդ» է անվանել՝ հայտարարելով, թե Ռուսաստանը ոչ մի դեպքում չի պարտվի։

Ակնհայտ է, որ իրականում «հիվանդը» Հայաստանի արտաքին քաղաքականությունն է ու դրա թիվ մեկ պատասխանատուն։ Որովհետև եթե երկիրը սեփական արտաքին քաղաքականություն չունի՝ դեսպանները ստիպված են պաշտպանել այն երկրների շահերը, որտեղ ապրում և աշխատում են։ Մինչդեռ «գլխավոր հիվանդն», ասում են, լուռ հետևել է դեսպանների լեզվակռվին ու վերջում «տեղեկացրել», որ երկիր Նաիրի այլևս գոյություն չունի։ Որից հետո երևի այդ առթիվ միմյանց շնորհավորել են «Նաիրի» կոնյակով ու բարիշել։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2660 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ