Նախընտրական քարոզարժավի ընթացքում Արաբկիրում Նիկոլ Փաշինյանի հետ վիճած կնոջը՝ թիվ 16 պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանին ազատել են աշխատանքից: Որպես պատճառ նշել են հաստիքի կրճատումը:
ՉԻ.- Այս ընտրություններում մի քանի հարյուր հազար քաղաքացի դեմ է քվեարկել Փաշինյանին: Տեսնենք, տեսնենք, ոնց է անելու, բոլորին էլ աշխատանքից զրկելու է՞: Կանի, կանի:
Ասում են, կառավարությունում նոր պոակ-մոակ են ստեղծելու, որը սոցցանցերում հատ-հատ ստուգելու է Փաշինյանին քննադատող ստատուսների լայքերը: Ստուգելու են, ով է լայքում: Եթե պարզապես լայքել են, պարզապես կհանեն գործից, իսկ եթե ղժժացող սմայլիկ են դրել, այստեղ արդեն գործը ԱԱԾ-ին փոխանցելու, որ դրանց տներ մտնեն, հատուկ տափերովը տան:
Այնպես որ, եթե հանկարծ Փաշինյանին տեսնենք, կապ չունի որտեղ, փողոցում, ֆեյսբուքում թե լահմաջոյանոցում, մարգատը միացրեք, աջ թեքվեք, կանգնեք: Կամ գազ տվեք, հեռացեք: Դա երկարացնում է կյանքը: