...

Արթուր Վանեցյանի երազը

Արթուր Վանեցյանի երազը

Ինքը նյարդայնացած եղունգներն է կրծում: Վերջին քննությունն է մնացել, եթե դա էլ հանձնի, վերջ, կընդունվի ՀՀ հակաճգնաժամային կառավարությանն առընթեր Ապազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ):  

Ներս են մտնում դասախոսները՝ Իվանովը, Պետրովն ու Սիդորովը: «Տղա ջան, մոտեցի, տոմս քաշի»:

Ինքը խաչակնքվում է, համբուրում Սբ. Պետրոս տաճարի սրբապատկերը ու դողդղալով քաշում տոմսը ու բարձրաձայն կարդում հարցը. «Միքայել Մինասյանը դրանից ունի երկու հատ, Արարատ Միրզոյանը՝ մի հատ, իսկ դուք՝ ոչ մի հատ: Դա ի՞նչն է»: Ինքը մտածում է, հետո ուրախացած պատասխանում. «Խմբակցություն»: «Տղա ջան, սխալվեցիր, դա «մ» տառն է»:

Հաջորդ հարցը. «Ի՞նչն են քցում, երբ դրա կարիքն են ունենում, և բարձրացնում, երբ դրա կարիքը չկա»: Ինքը պատասխանում է. «Պատիվը»: «Էլի սխալվեցիր, դա խարիսխն է»:

Սիդորովը ասում է. «Տղա ջան, ուշադիր եղիր, կենտրոնացիր, վերջին հարցն է»: Իսկ հաջորդ հարցն է. «Դուք մտնում եք խանութ, վաճառողուհուն խնդրում, որ ձեր համար կես կիլո ձմերուկ կշռի և 2 հատ էլ պղնձե թավա տա»:

Վաճառողուհին հարցնում է. «Դուք ԿԳԲ-ից ե՞ք»: Ինչի՞ց այդպես որոշեց»: 

Ինքը պատասխանում է. «Երևի իմ ակցենտից»: «Էլի սխալ պատասխանեցիր, ճիշտ պատասխանն է. որովհետև ԿԳԲ-ի ֆորմայով էիք: Դուք չհանձնեցիք քննությունը»:

Ինքը հոգոց հանելով դուրս է գալիս քննասենյակից, իսկ այնտեղ քննության իրենց հերթին են սպասում Գևորգը, Դավիթը, Արսենը, Լարիսան և Գառնիկը

«Հը՞, ինչ եղավ»,- թաշկինակը քթից հանելով, հարցնում է Գևորգը: «Ասին, թող մի քիչ վիճակը ծանրանա, ամառը կգաս, կվերահանձնես»: 

Այդ պահին իրեն «Վայբերի» FTP պրոտոկոլով զանգում են. «Այո, նորին սուրբ գերազանցություն: Ասին, սաղ չոտկի է, մի քիչ դիմացեք, ամռանը քարտ-բլանշ կտան՝ շպարգալկեքով, քննությունը կհանձնեք, կգնաք կառավարություն: Դրել եմ, դրել եմ էն ստատուսը, ձեր լայվն էլ շեյր եմ արել: Դե վաղը կզեկուցեմ, թեթև օր է, ընդամենը 3 հատ ասուլիս ունեմ, 2 հատ էլ հայրենիքը փրկելու կոչ: Չաո»: 

Այդ պահին նրան է զանգում Վազգեն Մանուկյանը և զայրացած ասում. «Էդ ի՞նչ ես անում. դու չգիտե՞ս, որ հայրենիքի փրկության ծրագրերը ես եմ սարքում, էս հացիս վայի՞ս ես լինում: Ըտե մնա, 20 րոպեից գալիս եմ»: 

«Դու էիր պակաս, այ ռոմանտիկ»,- արդեն հեռախոսն անջատելուց հետո քթի տակ մրմնջում է ինքը ու այդ պահին թիկունքից իրեն գրկում են:

Արթնանում է Սպայի տանը: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1756 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ