...

Աստղերը հուշում են. Արծրուն Հովհաննիսյան

Աստղերը հուշում են. Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյան. Կենդանակերպի նշանը` Զրահակիր

Այս շաբաթը հարուստ է ռազմապատմական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ 44-օրյա պատերազմում նաղդ հաղթելու էինք, եթե նիսյա չպարտվեինք:

Երեքշաբթի օրը կհայտնեք, որ Աննա Հակոբյանի հետ «Էրատո» ջոկատով Հայաստանը հզորացնելու նոր նախաձեռնություն եք սկսել՝ «Կռվելը նորաձև է»: 

Չորեքշաբթի օրը կպատմեք, որ 1962 թվի Կարիբյան ճգնաժամի ժամանակ Ջոն Քենեդին Խրուշչովին առաջարկել է միջուկային ռումբերը Կուբայից տեղափոխել Հայաստան, Թուրքիայի քթի տակ, բայց Նիկիտա Սերգևիչը մերժել է, թե չէ Հայաստանը դառնալու էր միջուկային գերտերություն: 

Հինգշաբթի օրը կպնդեք, որ Հիտլերի գլխավոր նպատակը չերեզ Մոսկվա Մեղրիի միջանցքը գրավելն է եղել, բայց հետո այդ ծրագիրը պաս է տվել Թուրքիային:

Ուրբաթ օրը կնշանակվեք Նիկոլ Փաշինյանի անվան հեծանվավազքի մրցաշարի մամլո խոսնակ: 

Շաբաթ-կիրակի հրեաների մոտ Շաբբաթն է սկսվում, այնպես որ արխային ինչ ուզում եք, ասեք, մեկ է, Դավիթի աստղը ձեզ չի սպառնում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   423 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ