...

Անգետիկն ու Տգետիկը


Ու այսպես յոթ տարի

Մի տեսակ տգետ ու տգեղ շաբաթ ստացվեց: Ինչ Նիկոլ Փաշինյանը 2018-ին եկավ իշխանության, Հայաստանն արդեն յոթերորդ տարին անընդմեջ մնում է նույն դասարանում: Արցախին ընդհանրապես հեռացրին դպրոցից:

Երևի պատճառն այն է, որ Փաշինյանն իրեն ավելի լավ է զգում փոքրերի հետ, այսինքն՝ փոքր մարդկանց հետ, մեծերի հետ ուժը չի պատում, կամ կրթական մակարդակը չի աճում: Դրա համար էլ գերադասում է մնալ նույն դասարանում:

Մի հատ էլ հեծանիվ են երեխուն առել, որ գոնե դրանով ուրախանա: Գնում է դպրոց, հետո գալիս տուն, ու հեծանիվ քշում: Այնքան վարժ է քշում, որ հավեսի է գցել նույնիսկ Արծրուն Հովհաննիսյանին: Տեղեկատվական դաշտում որերորդ տարին նույն դասարանում մնալուց հետո սա էլ անցավ խաղալիքներին: Հեծանվավազքում Փաշինյանի դամն է պահում, ազատ ժամանակ էլ սրտիկում, լայքում ու համբուրում Նիկոլի ու Աննայի ստատուսները։

Այ սենց ամեն տարի նույնը կրկնում են: Իզուր չեն ասում. կրկնությունը տգիտության հայրն է:

Կիսելը կիսեք

Նույնն էլ Գյումրիում եղավ: Այնտեղ Վարդան Ղուկասյանը կրկնվեց: Ներքաղաքական դաշտում էլ Սերժ-Քոչարյան հակասությունների կրկնությունն է: Չգիտենք, թե ինչը չեն կիսել իրար հետ: Մեզ թվում էր՝ էն լավ ժամանակները ամեն ինչ՝ սկսած բենզինից, վերջացրած քաղաքական դաշտով, լրիվ հալալ կիսել են, պիտի որ գոհ ու երջանիկ լինեն, համա ինչ-որ բան դեռ մնացել է: Դե, կիսել, կիսել եք, կիսել խմեք:

Չնայած, մի ոլորտ կա, որտեղ կիսելը ոնց որ թե արդար չի եղել: Դա մեդիադաշտն է: Այստեղ քոչարյանականներն ահռելի փայ ունեն, որ ալիքը բացում ես, Քոչարյանի գովքն է, իսկ եթե չեն գովում, ուրեմն իշխանական ալիք է: Սերժ Սարգսյանի եղած-չեղածն էլ մի հատ Միքայել Մինասյան էր, էն էլ...:

Ավելի լավ է, մնացեք նույն դասարանում... սովորեք դասականներից:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ