...

Աստղերը հուշում են. Արմեն Սարգսյան

Աստղերը հուշում են. Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյան. Կենդանակերպի նշանը՝ Անմոռուկ

Այս շաբաթ կավարտվի երկկենցաղների տարին և կսկսվի եռկենցաղների փուլը:

Երկուշաբթի օրը կազդարարեք «Բրիթիշ Թռավել & Իջավել» ավիաախպերության չվերթների դադարեցման մասին:

Երեքշաբթի օրը Նազարբաևի հետ կհիմնադրեք ոչ ֆորմալ նախագահների «Եվրասիա» ոչ ֆորմալ ակումբը:

Չորեքշաբթի օրը զեկույցով հանդես կգաք «Հայաստան-Ամստերդամ» վեհաժողովում՝ «Բիթքոինի բլոքչեյն-պլատֆորմների հեռանկարները NFT-ում» թեմայով:

Հինգշաբթի օրը 4 տարի ժամկետով կնշանակվեք Մեծ Բրիտանիայում Հայաստանի Գերագույն և գլխավոր դեսպան: 

Ուրբաթ օրը BBC-ի հարցին ի պատասխան, թե ինչով եք աչքի ընկել ՀՀ նախագահի պաշտոնում, կարճ կկապեք. «Եկա, տեսա, հեռացա»:

Շաբաթ-կիրակի օրերին մնացեք տանը. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի օդերևութաբանական կենտրոնները կանխատեսում են խիստ սառեցում և մշուշոտ իրավիճակ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3191 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ