...

Աստղերը հուշում են. Էդիկ Անդրեասյան

Աստղերը հուշում են. Էդիկ Անդրեասյան

Էդիկ Անդրեասյան. Կենդանակերպի նշանը՝ Բեղլու

Այս շաբաթը հագեցած կլինի հարձակողական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կպահանջեք, որ Ղազախստան ուղարկվող հայկական գումարտակում առանձին ընդգրկվի նաև «Նաիրի Հունանյան» հակաահաբեկչական ջոկատը:

Երեքշաբթի օրը կառաջարկեք մարտի 1-ը դարձնել տոնական և ոչ աշխատանքային օր՝ որպես իշխանության հավերժացման խորհրդանիշ:

Չորեքշաբթի օրը հոդված կգրեք. «ՀՅԴ-ի դերը ալբանական մշակույթի տարածման սուրբ գործում»:

Հինգշաբթի օրը Ռուսաստանի դեսպանը կհանդիպի Առաջին նախագահի հետ. կատաղության նոպաներ, մազերի ինքնափետրում, կամրջից գցվելու մտադրություններ: 

Ուրբաթ օրը կոալիցիոն հանդիպում Ռոբերտ Քոչարյանի հետ՝ Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան Նիկոլի վրա բարդելու հարցով. ֆինանսական գործերի կարգավորում, նոր ապառիկի ձևակերպում:

Շաբաթ-կիրակի օրերին մասնակցեք «Վարձկանները 21-րդ դարում» ընդհատակյա սեմինարին. աստղերն այնտեղ չեն երևում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2096 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ