...

Խեղճ տղաս, ոչ մի տեղդ չցավե՞ց

Խեղճ տղաս, ոչ մի տեղդ չցավե՞ց

Դաշնակցական Էդիկ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը և գրել.

«Ասի՝ էս նկարը դնեմ, որ սրանց պամպերսները մինչև վերջ լցվեն...

Արա, նա ձեր դատարաններից չվախեցավ, ձեր տված կալանքներն արհամարհեց ու տղամարդու պես կանգնեց օրենքի առաջ: Ո՞ր մեկդ եք պատրաստ այդպես կանգնելու և պայքարելու:

Մարտի 1-ն էլ եք դուք արել, հոկտեմբերի 27-ն էլ, Արցախն էլ եք դուք դուրս թողել բանակցություններից»:

«ՉԻ». Մալադեց: Ոնց է, էլի, երևում, որ իսկական դաշնակ է: Իսկ իսկական դաշնակը կյանքում պետք է երկու բան անի. ինչքան լավ բան կա, իրեն վերագրի, ինչքան վատ բան կա՝ մնացածներին:

Ուղղակի չենք հասկանում, թե ինչի է այս իշխանություններին վերագրվող արյունոտ էջերի շարքը կիսատ թողել: Դե, գրել, գրել ես, շարունակեիր, որ այս իշխանություններն են Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան ստորագրել ու Հայաստանի կեսը հանձնել, երիտթուրքերի հետ կոալիցիա ստեղծել ու եղբայրություն արել, ԿԳԲ-ի գործակալներ եղել ու Պողոս Պողոսյանի սպանության դիմաց պաշտոններ ստացել: Այ, էս դեպքում շարքը լրացված կհամարեինք: 

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Քոչարյանը դատարաններից չվախեցավ, կալանքներն արհամարհեց ու դուխով կանգնեց օրենքի առաջ. մի հատ թող Քոչարյանն այդպես դուխով կանգներ օրենքի առջև ու արհամարեր կալանքները Քոչարյանի օրոք, ինչպես՝ մեր հարյուրավոր քաղբանտարկյալներ, այդ ժամանակ կտեսնեինք, թե ինչքան դուխով է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2732 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ