...

Անդրանիկ Թևանյան, արի, բան ենք ասում

Անդրանիկ Թևանյան, արի, բան ենք ասում

Դե, մարդը ինչքան ժամանակ է, քուն ու դադար չունի, աջ ու ձախ թուրք գործակալներ է փնտրում: Պարբերաբար աչքին թուրք գործակալներ են երևում: Դա լավ չի, քանի որ կարող է ավարտվել թերբացահայտման սինդրոմով: Էդիկ Անդրեասյանն էլ այնտեղ է ղզղզնել, ընկել մեյդան, դաշնակի սինդրոմով է տառապում:

Օգնենք, էլի, այս մարդկանց, առաջին հերթին՝ Անդրանիկ Թևանյանին: Թե որ շատ է ուզում թուրք գործակալ գտնել, թող առաջ գա, ցույց տանք: 

Ներկայացնում ենք Սիրիայի պետական ապահովության բարձրագույն ատյանի դատապարտման որոշումն այն մասին, թե ինչպես են որոշ դաշնակներ հօգուտ Թուրքիայի և Իսրայելի զբաղվել լրտեսական գործունեությամբ:

Մեջբերում որոշումից.

«...Ամբաստանյալ Արթին Պազրպաշյան... անդամակցած է դաշնակ կուսակցության 1933թ. եւ աստիճանաբար բարձրացած է պատասխանատու պաշտոններու՝ ըլլալով երբեմն Հալեպի հանձնախումբի եւ երբեմն ալ Կոմիտեի անդամ: 1952թ. ան նշանակվեցավ որպես պետ Սուրիո «հետախուզական հանձնախմբի»: Իր հետ խոսած է Սուրիո կուսակցապետ Հրաչ Փափազյանը, որ միեւնույն ժամանակ կուսակցության բարձրագույն կոմիտեի անդամ էր: Ան պատմած է այն համաձայնության մասին, որ ինքը կայացուցած է Թուրքիո հետ՝ Թուրքիո մեջ, թուրք պատասխանատուներու հետ միասին, ըստ որի կուսակցությունը եւ Թուրքական պետությունը պիտի գործակցեին համայնավարներուն դեմ՝ այն պայմանով, որ կուսակցությունը ի շահ Թուրքիո տեղեկություններ հավաքե Սուրիո զինվորական, քաղաքական, երկրագործական կացության մասին, փոխան Թուրքիո օգնության համար, որպեսզի հայերը սովետական Հայաստանը ազատագրեին համայնավարներեն ընդհանուր պատերազմի մը ընթացքին» (Սիրիայի պետական ապահովության բարձրագույն ատյանի դատապարտման որոշումը` Դաշնակ կուսակցության լրտեսություն կատարելը՝ ի շահ Իսրայելի եւ օտար երկրներու դատին. թրգմ. արաբերենից, հրատ. «Արմատ», թ. 64):

Ենթադրում ենք, ԱԺ առաջիկա նիստում Անդրանիկ Թևանյանը այս մասին ամբիոնից կբարձրաձայնի, սաղ աշխարհին կասի, թե ովքեր են եղել թուրք գործակալները:

Հ.Գ. Էդիկ Անդրեասյանին սա ցույց չտաք, նոլ ու ֆազը խառնվի իրար:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1622 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ