...

Աստղերը հուշում են. Գևորգ Գորգիսյան

Աստղերը հուշում են. Գևորգ Գորգիսյան

Գևորգ Գորգիսյան. Կենդանակերպի նշանը՝ Խև Գևարա:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը կանցնի հեղափոխական բուռն զարգացումների ներքո: 

Երկուշաբթի օրը ձեր պաշտոնական զզվանքը կհայտնեք հեղափոխությունների հանդեպ. հատկապես՝ 1789թ. Ֆրանսիական, 1917թ. Փետրվարյան և 2018թ. ապրիլյան: 

Երեքշաբթի մարդկանց խորհուրդ կտաք կորոնավիրուսի դեմ պայքարում ոչ թե դիմակներ կրել, այլ՝ թաշկինակներ:

Չորեքշաբթի Ազգային Ժողովում կհայտարարեք, որ հիմա սատանաների իշխանությունն է թագավորում և՝ ինչպես Հին Կտակարանում է նշված, միայն Միքայել հրեշտակապետը կհաղթի Սատանային (Հայտնություն, 12, 7-9):

Հինգշաբթի օրը իշխանափոխության հոտ կզգաք և վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ թաշկինակը կհանեք քթից: 

Ուրբաթ օրը դատի կտաք ժողովրդին՝ ձեր հեղափոխական անցյալը, ներկան ու ապագան բանի տեղ չդնելու համար:

Շաբաթը և կիրակին կանցկացնեք բազմամեկուսացման մեջ. «բայց զգոյշ կացէք, որ մի գուցէ անօրէնների մոլորութիւնովը յափշտակուելով ընկնէք ձեր հաստատութիւնիցը»:

«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1591 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ