...

Հաճախորդի կաբադու-տուդամանան

Հաճախորդի կաբադու-տուդամանան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ Ազգային Ժողովում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի քննարկման ժամանակ ասել է. «Խոսվում է 4-րդ իշխանության, դրա կայացման և այն խաղի կանոնների մասին, որոնք պետք է լինեն և որոնցով պետք է ուղղորդվել, բայց պետք է լինեն իրավակարգավորումներ: Շատ խոսվեց քաղաքականացված մամուլի և լրատվության մասին, ամբողջ աշխարհում է այսպես, շատ բան չենք կարող անել, բայց պետությունը պետք է սահմանի այն նորմերը, որ թեկուզ, ունենալով քաղաքական ուղղվածություններ, ԶԼՄ-ներն անպայմանորեն պահպանեն համաչափությունը, օբյեկտիվությունը»:

«ՉԻ». Քանի որ Գևորգ Գորգիսյանը նաև մեր հաճախորդն է, չենք կարող նրան չանդրադառնալ: Ուրեմն, ով-ով, բայց Գորգիսյանը հաստատ գիտի մեր մեդիադաշտի պատկերը: Մի 80-85 տոկոսը միշիկա-քոչարյանական աղբյուրներից են սնվում, հազիվ մի 10 տոկոսը՝ իշխանամետ են կամ՝ չեզոք: Հիմա հարց տանք այս ընկերոջը. համաչափությունից է խոսում, երբևիցե խոսե՞լ է այս անհամաչափությունից: Հետաքրքրվել է՞, թե ինչու է այդպես: Իհարկե ոչ: Ինչո՞ւ. շատ պարզ, որովհետև ինքը նույնպես բալուդա կանիտե, փլուզ սաֆռանիկ տուդամանա: Էս մեկը կոդավորված ենք գրում, որ մեզ հերթական անգամ դատի չտա: Բայց բոլորդ էլ հասկացաք միտքը:

Ի դեպ, երեկ այդ քննարկումների ընթացքում որոշ լրատվամիջոցներ նյութ էին հրապարակել, որի վերնագիրն էր. «ԱԺ-ում այս պահին քննարկվում է ռուսական հեռուստաալիքների դեմ օրենքի նախագիծը»: Երբ նման բան չկար: Սահմանափակումներից խոսող Գորգիսյանը գիտի՞, որ դա պետության դեմ ուղղված քայլ է: Քանի որ դրանով փորձ է արվել սրել հայ-ռուսական հարաբերությունները: Մատը-մատին կտա՝ պարզելու համար, թե ո՞ր լրատվամիջոցներն են եղել, ինչո՞ւ են արել, թեկուզ դատի տա՝ իր պետությանը հարվածելու համար: Իհարկե՝ ոչ: Որովհետև ինքը նույնպես սալդիտա պոգազիել դուրու-մուրու: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1221 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ